Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանը դարձել է ինքնասպանությունների երկիր

Ադրբեջանը դարձել է ինքնասպանությունների երկիր

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ներկայիս իշխանության ժամանակաշրջանում կոռուպցիայի, թալանի, անարդարությունների հետ կապված ինքնասպանության դեպքերը սովորական են դարձել: Ադրբեջանում բոլոր տարիքային խմբերում ամեն օր ինքնասպանության դեպք է տեղի ունենում: Ինքնասպանության են դիմում ինչպես տարեցները, այնպես էլ երիտասարդ մայրեր, տղամարդիկ, եւ նույնիսկ` անչափահասները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է «Ազադլըգ» թերթը` նշելով, որ մարդիկ խնդիրներից որպես ելման ճանապարհ ընտրում են մահը:

«Երբ պատկան մարմինները օգնության չեն հասնում, պետությունը տեր չի կանգնում քաղաքացիներին, օրենքները վերծվում են թղթի կտորի, համատարած չինովնիկական կամայականություն, կոռուպցիա եւ կաշառակերություն է տիրում, քաղաքացին օգնություն է խնդրում մահից: Երեկ իր տանը կախվել է Գյանջայի 32-ամյա բնակիչ Թալեհ Գայիբովը, Զիրա ավանի 23-ամյա բնակիչ Թալեհ Օմերլին բենզինով ինքնահրկիզվել եւ մահացել է: Նա վերջերս էր ամուսնացել եւ մեծ պարտք ուներ բանկին: Աղջաբեդիում ինքնահրկիզմամբ կյանքին վերջ էր դրել 75-ամյա Սեւիլ Բաբաեւան: Սեփական տանը կախվել է 23-ամյա Նիգար Վահաբովան: Այո, Ադրբեջանը վերածվել է ինքնասպանությունների երկրի», -գրում է թերթը` նշելով, որ Ադրբեջանում ինքնասպանությունների պատճառներից մեկն էլ դարձել է տնտեսական ճգնաժամի հետ կապված քաղաքացիների` բանկերին ունեցած պարտքերը, որոնք վերջիններս ամեն ճանապարհով ստիպում են շուտափույթ վերադարձնել:

«Արդեն քաղաքացին համոզվել է, որ պետությունն իրեն չի պաշտպանում, պետությանը չի հետաքրքրում իր քաղաքացու ծանր վիճակը: Ադրբեջանը ինքնասպանությունների ռեկորդ է խփում, սակայն, կառավարությունը զարգացման ռեկորդից է խոսում: Ադրբեջանից արդեն ինքնասպանության հոտ է գալիս: Տարվող քաղաքականությունը քաղաքացուն կյանքից հոգնեցրել է: Մի խումբ մարդիկ վերածվեցին միլիարդատերերի, ժողովրդի դժբախտության վրա երջանկություն կառուցեցին: Այս իշխանությունը քաղաքացուն մահվան է ուղղել եւ մահ է խոստանում նրան: Աղքատության արմատը կտրելու փոխարեն` իշխանությունը աղքատների արմատն է կտրում», -գրում է թերթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am