Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իշխանությունները գնում են փոխություններին ընդառաջ. Լեռնիկ Ալեքսանյան

Իշխանությունները գնում են փոխություններին ընդառաջ. Լեռնիկ Ալեքսանյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ-ն միշտ եղել է խորհրդարանական համակարգի ջատագով և ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ազգային խնդիրների լուծման հարցում, ինչը համընկնում է ՀՀԿ-ի վարած քաղաքականության հետ: Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը` ավելացնելով, որ ՀՅԴ-ն հասարակության մեջ ունի համակիրներ, սփյուռքում ևս` հետևորդների որոշակի զանգված և իր ուրույն գիծն է առաջ քաշում տարբեր հարցերի շուրջ: Համագործակցությունն ու բանակցությունները հենց դրա շուրջ են ծավալվում: «Գուցե անձամբ ես շատ հարցերում նրանց սկզբունքների հետ համաձայն չեմ, սակայն քաղաքական այդ ուժը ունի հստակ գաղափարախոսություն և առաջնորդվում է դրան հավատարիմ մնալով»,- հավելեց նա: Իշխանությունների հետ համագործակցել ցանկացողները,այդ թվում նաև ընդդիմադիր ուժերը, պետք է համագործակցեն ամբողջ համակարգի հետ կապված ծրագրերի շուրջ: Իրավունքները և պատասխանատվությունը պետք է համաչափ բաշխվեն: Ալեքսանյանը կասկած չունի, որ կգտնվեն նաև այլ քաղաքական ուժեր, որոնք կհամագործակցեն: Նա կարևորեց այն փաստը, որ քաղաքական ուժի մեծ կամ փոքր լինելը չէ էական, այլ դրա կայուն դիրքորոշումն ու գաղափարախոսությունը:

Լեռնիկ Ալեքսանյանն ընդգծեց այն փաստը, որ Հանրապետական կուսակցությունը միշտ համագործակցել է տարբեր քաղաքական ուժերի հետ, որոնց հետ կան ընդհանուր առանցքներ: «Արմատական փոփոխություններ անելու համար Սահմանադրական փոփոխություն է իրականացվել: Սահմանադրությունից են կախված բոլոր օրենքների, քաղաքական ու տնտեսական դաշտի, կառավարման համակարգի փոփոխությունները»,- հայտնեց պատգամավորը: Իսկ դրա նպատակը իշխանությունը պահպանելը չէ, այլ բարեփոխումներ իրականացնել այսօրվա ներքին և արտաքին քաղաքականության մեջ: Թե ինչպիսի փոփոխություններ կլինեն, ինչպիսի մեծամասնական ուժեր կձևավորվեն և թե ինչպիսի համակարգ կձևավորվի, կախված է ընթացակարգից: Կառավաման և ընտրական համակարգերը կձևավոևվեն պայմանավորված նրանով, թե ինչ ուժեր և հասարակության որ շերտի ներկայացուցիչները դրան կմասնակցեն:

Ալեքսանյանի կարծիքով` քաղաքական դաշտում ամենաբացասական երևույթը սկզբունքների ու գաղափարախոսության բացակայությունն է. դա խառնաշփոթ է ստեղծում: Ընդդիմադիր դաշտն այսօր չափազանց խարխուլ է, և ուժերը չեն կարողանում միավորվել հենց այդ պատճառով: «Հրանտ Բագրատյանը կոչ է արել միավորվել, բայց դա տեղի չի ունենա: Նրանք հայտարարում են, որ պատրաստվում են փոփոխություններ անել քաղաքական դաշտում, բայց ես դրան չեմ հավատում»,- ավելացրեց նա:

Լեռնիկ Ալեքսյանյանը հայտնում է, որ հասարակական հնչեղություն կստանան մի շարք հարցեր, որոնք մինչ օրս չեն շոշափվել. քննարկումներ կլինեն կապված Ընտրական օրենսգրքի հետ: Նա կոչ արեց ուշադիր լինել, թե ով առաջ կքաշի սկզբունքային հարցեր և ակտիվ մասնակցություն կունենան մոտ ապագայում քննարկվող հարցերի շուրջ: Դրանից պարզ կդառնա, թե որ քաղաքական ուժն ինչի համար է պայքարում` սկսած իշխանություններից, վերջացրած ընդդիմությամբ: Նա նշեց, որ հասարակության մեջ կա վստահության պակաս. հասարկությունը պետք է հավատա թե իշխանություններին, թե ընդդիմությանը: Նրա համոզմամբ, իրենցից անկախ դեռ 1990-ականներից բոլոր ԱՊՀ երկրներում ստեղծվել է մեխանիզմ, որը բերել-հասցրել է սոցիալական բևեռվածության և կոռուպցիայի:

Ալեքսանյանը պնդում է, որ ՀՀԿ-ում ընդգրկված մարդիկ երկրի համար մտահոգ են, և  հասարակությունն անձամբ կտեսնի, որ իշխանությունը գնում է փոփոխություններին ընդառաջ:

Հայաստանի Հանրապետական և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները նախնական համաձայնություն են ձեռք բերել կոալիցիոն կառավարություն կազմելու: Նախնական տեղեկություններով` ՀՅԴ-ն կստանա ոչ միայն նախարարական երեք պորտֆել (ՀՀ էկոնոմիկայի, Կրթության և գիտության, Տարածքային կառավարման), այլ մարզպետի երկու պաշտոն: Նշվում է, որ ՀՅԴ մարզպետներ կնշանակվեն Շիրակի և Արագածոտնի մարզերում: Վերջնական պայմանավորվածությունների մասին քաղաքական ուժերը խոստացել են հայտնել շաբաթվա վերջին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]