Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը ձգտում է մինչև 2019 թվականը բոլոր դպրոցներում ունենալ ինժեներական լաբորատորիաներ

 Հայաստանը ձգտում է մինչև 2019 թվականը բոլոր դպրոցներում ունենալ ինժեներական 
լաբորատորիաներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի 4 դպրոցում այսուհետև կգործեն ինժեներական ժամանակակից լաբորատորիաներ: Լաբորատորիաները գտնվում են Մեծ Մասրիկ, Լուսակունք, Մարտունի համայնքների միջնակարգ և Գավառի թիվ 8 դպրոցներում: Ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և Վորլդ Վիժն Հայաստանի աջակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԻՏՁՄ-ից, լաբորատորիաներում ներառված են Հայաստանում արտադրված  բարձրակարգ եռաչափ տպիչներ, «Գուգարք» մինի համակարգիչներ և այլ սարքեր, որոնց օգնությամբ աշակերտները կսովորեն ծրագրավորում, եռաչափ մոդելների նախագծում, հարթաչափային մոդելների հետ աշխատանք, էլեկտրոնիկա, մեխանիկա:

Ինժեներական լաբորատորիաներում կարող են վերապատրաստում ստանալ ոչ միայն դպրոցի աշակերտները, այլև տեղի և մոտակա գյուղերի բնակիչները:   

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի դիտարկմամբ` ինժեներական խմբակ-լաբորատորիաների ներդրումը ԻՏՁՄ-ի համար ռազմավարական նշանակություն ունի: «Մենք պլանավորում ենք մինչև 2019թ. դառնալ աշխարհի առաջին պետությունը, որն ինժեներական լաբորատորիաներ կունենա բոլոր դպրոցներում: Սա կարող է լինել մեր know-how-ն, որով, իմ կարծիքով, կարող ենք արժանիորեն ներկայանալ 2019թ. Հայաստանում կայանալիք ՏՏ ոլորտի համաշխարհային կոնգրեսին (WCIT)»,-ասել է նա: 

Լաբորատորիաների բացման հանդիսավոր արարողությանը ծրագրի նախաձեռնողներից բացի ներկա են եղել նաև տեղական ինքնակառավարման մարմինների և հոգևոր դասի ներկայացուցիչներ: 

Դպրոցներում ինժեներական խմբակ-լաբորատորիաների ներդրման ծրագիրը   նպատակ ունի Հայաստանում զարգացնել տեխնիկական կրթության բազան, ուղղորդել դպրոցականների մասնագիտական կողմնորոշումը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ՝ընդլայնելու տեխնոլոգիական ոլորտը: ԻՏՁՄ-ի և մի շարք աջակից ընկերությունների շնորհիվ Հայաստանում և Արցախում արդեն գործում են  ռոբոտաշինության ավելի քան 60 խմբակ և 20-ից ավելի ինժեներական խմբակ-լաբորատորիաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]