Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Casio-ին պատկանող Baby-G առեւտրանիշը պատրաստել Է «ջինսային» ժամացույցներ

Casio-ին պատկանող Baby-G առեւտրանիշը պատրաստել Է «ջինսային» ժամացույցներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Casio ընկերությունը ներկայացրել Է Baby-G denim ժամացույցների նոր հավաքածուն: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մամուլի տեղեկագրում:

BA-110 մոդելի հիմքի վրա ստեղծված շարքի ժամացույցները պատրաստված են երեք «ջինսային» գուներանգներով՝բաց երկնագույն, դասական կապույտ եւ ինդիգո: Մոդելները հարվածադիմացկուն են, անջրանցիկ մինչեւ 200 մետր խորության դեպքում, հանդերձված են ավտոմատ լուսավորմամբ, թայմերով, վայրկենաչափով եւ զարթուցիչի հինգ ռեժիմներով:    

Casio ընկերությունը հիմնվել Է 1946 թվականին Տոկիոյում: Մասնագիտացած Է Էլեկտրոնային սարքերի (հաշվասարքերի, լուսախցիկների, երաժշտական գործիքների, պլանշետների), ինչպես նաեւ ձեռքի ժամացույցների արտադրության բնագավառում: Baby-G առեւտրանիշի ներքո թողարկվում են հարվածադիմացկուն ժամացույցներ կանանց համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]