Eagles of Death Metal խումբն առաջին համերգը կտա փարիզյան Bataclan-ում ահաբեկչությունից հետո
17:18, 11 Փետրվար 2016
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Eagles of Death Metal ամերիկյան ռոք խումբը, որը Փարիզի Bataclan համերգասրահում ելույթ Էր ունենում նոյեմբերյան ահաբեկչական գործողության ժամանակ, այդ ողբերգական դեպքից հետո առաջին անգամ հանդես Է գալու մենահամերգով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Local եվրոպական ինտերնետ-թերթի շվեդական տարբերակին, այն տեղի կունենա փետրվարի 13-ին Ստոկհոլմում:
Հարթակը, որի վրա տեղի Է ունենալու ելույթը, տեղավորում Է 850 մարդու, ինչը Bataclan-ի տարողության կեսից փոքր-ինչ ավելի Է: Առայժմ հայտնի չԷ, թե հատկապես քանի մարդ Է գործի դրվելու միջոցառման անվտանգությունն ապահովելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում