Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հովիկ Աբրահամյանը հանձնարարականներ է տվել Հյուսիս-հարավ ծրագրի պատասխանատուներին

Հովիկ Աբրահամյանը հանձնարարականներ է տվել Հյուսիս-հարավ ծրագրի 
պատասխանատուներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում փետրվարի 11-ին տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրակարգի առաջին հարցով քննարկվել և հաստատվել են «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ 2» (հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի շրջանակում Երևանի արևմտյան շրջանցող ճանապարհի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթի գնահատման արդյունքները, ինչպես նաև Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերի փաթեթը:

Հավանության են արժանացել նաև Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի շրջանակում հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի խորհրդատուի և Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարության վերահսկողության խորհրդատուի տեխնիկական առաջադրանքները: Կառավարման խորհուրդը հանձնարարել է պատասխանատուներին՝ Ասիական զարգացման բանկի գործող ընթացակարգերին համապատասխան սկսել մրցութային գործընթացները:

Մեկ այլ հարցով խորհուրդը հաստատել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի (Արտաշատ-Երևան-Աշտարակ) շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքների պայմանագրի փոփոխությունների վերաբերյալ Փոխըմբռնման համաձայնագիրը: Քննարկվել և հաստատվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3՝ Թալին-Գյումրի և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրերի իրականացման խորհրդատուի ընտրության արդյունքները և խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիրը:

Վարչապետ Աբրահամյանը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է նախատեսված բոլոր աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետում կատարելու անհրաժեշտության վրա և համապատասխան հանձնարարականներ տվել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]