Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եվրադատարանը պատժել է Ադրբեջանին

Եվրադատարանը պատժել է Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փետրվարի 11-ին Ադրբեջանի գծով երկու որոշում է ընդունել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՄԻԵԴ, մասնավորապես, բավարարել է Իլհամ Հուսենլիի, Էլչին Սալիմովի եւ Իբրահիմ Ահմեդզադեի համատեղ բողոքը, որոնք ձերբակալվել էին 2011 թվականի մարտի 31-ին եւ ապրիլի 2-ին Բաքվում տեղի ունեցած բողոքի ակցիաներին մասնակցելօու համար: Նրանք ենթարկվել են ֆիզիկական ճնշման եւ ձերբակալվել էին վարչական կարգով: Տեղական դատարանները չէին բավարարել նրանց բողոքը:

Եվրադատարանը նրանց իրավունքները ճանաչել է խախտված «միավորվելու ազատություն», «արդարացի հետաքննության իրավունք» եւ «ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք» հոդվածներով:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ադրբեջանի կառավարությունը պարտավոր է նրանց յուրաքանչյուրին 12 հազար եվրո փոխհատուցել: ՄԻԵԴ-ը նաեւ բավարարել է երիտասարդ ակտիվիստներ Աղասիֆ Իբրահիմովի, Էմին Ֆարհադիի եւ Ջամիլ Հաջիեւի բողոքը: Նրանք ծրագրել էին 2011 թվականի մայիսին «Երիտասարդ քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության կոմիտեի» անունից ակցիա անցկացնել, սակայն, բռնաճնշումների էին ենթարկվել:

Եվրադատարանը նրանց իրավունքները եւս վերը նշված երեք հոդվածոներով ճանաչել է խախտված, եւ վճռել, որ թուրքական կառավարությունը նրանցից յուրաքանչյուրին պետք է 12 հազար եվրո փոխհատուցում վճարի եւ եւս 5600 եվրո` դատարանի վրա ծախսերի համար:

Եթե Ադրբեջանը առաջիկա երեք ամիսների ընթացքում չբողոքի, ապա ՄԻԵԴ որոշումը կմտնի ուժի մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]