Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆրանսիայի ձախ քաղաքական գործիչ Ժան Լյուկ Մելանշոնն իր թեկնածությունն առաջադրեց նախագահի պաշտոնում

Ֆրանսիայի ձախ քաղաքական գործիչ Ժան Լյուկ Մելանշոնն իր թեկնածությունն առաջադրեց նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում հայտնի ձախ քաղաքական գործիչ եւ եվրապատգամավոր Ժան Լյուկ Մելանշոնը իր թեկնածությունն Է առաջադրել 2017 թվականի նախագահական ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է քաղաքական գործչի պաշտոնական կայքում:

«Ես իմ թեկնածությունն եմ առաջադրում 2017 թվականի ընտրություններում»,-հայտարարել Է Մելանշոնն իր տեսաուղերձում: Նրա խոսքով՝ Ֆրանսիային անհրաժեշտ Է՝ «վերջ տալ նախագահական միապետությանը» եւ վերադառնալ «հավաքական կառավարման, ժողովրդավարության եւ ժողովրդի իշխանության» սկզբունքներին:

Ավելի վաղ Ժան Լյուկ Մելանշոնն արդեն մասնակցել Է նախագահի ընտրություններին: 2012 թվականին նա այդ պաշտոնի համար առաջադրվել Էր Ձախ ճակատից՝ ձախ ուժերի կոալիցիայի կողմից, որը միավորել Էր նրա կողմից հիմնադրված Ձախ կուսակցությունը եւ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը: Այն ժամանակ նա զբաղեցրեց չորրորդ տեղը՝ հավաքելով ձայների 11 տոկոսը:

Սակայն այս անգամ քաղաքական գործիչն առաջադրվել Է ոչ թե Ձախ կուսակցությունից, այլ որպես անկախ թեկնածու: Հաջակցություն Մելանշոնի արդեն ստորագրահավաք Է սկսվել նրա կայքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]