Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սիրիահայերի աշխատանքների տոնավաճառը նվիրվեց Տյառնընդառաջի տոնին

Սիրիահայերի աշխատանքների տոնավաճառը նվիրվեց Տյառնընդառաջի տոնին

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 40-ից ավելի սիրիահայեր փետրվարի 11-ին Երևանի պետական համալսարանում մասնակցեցին տոնավաճառի` ներկայացնելով իրենց արտադրանքը:

«Ուրախ եմ, որ մենք հնարավորություն ենք տալիս, որ մեր սիրիահայ հայրենակիցները կարողանան իրենց ձեռքի աշխատանքները, արհեստը, արվեստը ներկայացնել մեր ուսանողությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը շեշտեց, որ տոնավաճառը նվիրվում է Տյառնընդառաջի տոնին: Տաղավարներում ներկայացված էին ձեռագործ իրեր, զարդեր, կոշկեղեն, համեմունքներ, սնունդ, խաղալիքներ և այլն:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

«Ուսանողները ամենաշատը գնում են զարդեր, ասեղնագործ իրեր, խոհանացային պարագաներ, ուտեստներ: Տոնավաճառը վաղն էլ բաց կլինի, հուսով եմ, որ մարդիկ կկարողանա օգտվել նրանից, ինչ ներկայացված է»,-շեշտեց Հրանուշ Հակոբյանը: Նախարարը շրջեց տաղավարներով, ծանոթացավ ներկայացված իրերին, հարցեր ուղղեց սիրիահայերին:

Սիրիահայ Դուդու Քաբագլին առաջին անգամ է մասնակցում տոնավաճառին:

«Հայաստանում արդեն երեք տարի ենք ապրում: Գործ լինի` լավ է: Ներկայացրել եմ խմորեղեն, անուշեղեն, տորթեր: Հետաքրքրվում են, գնում»,-մեզ հետ զրույցում նշեց նա:

Տոնավաճառը կազմակերպել էր Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]