Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հունահռոմեական ոճի ըմբիշները մասնակցելու են 3 վարկնիշային մրցաշարերի

 Հունահռոմեական ոճի ըմբիշները մասնակցելու են 3 վարկնիշային մրցաշարերի

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները այս տարի մասնակցելու են 3 վարկնիշային մրցաշարերի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, առաջին մրցաշարը կկակայա 13-17-ը Սերբիայում:

Այս մրցաշարին կարող են մասնակցել միայն եվրոպական երկրների մարզիկները: Մարզիկներն իրենց երկրի համար Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք կնվաճեն քաշարին կարգերում առաջին եւ երկրորդ հորիզոնականները զբաղեցնելու դեպքում:

Հաջորդ վարկանիշային մրցաշարը ապրիլի 20-22-ը Մոնղոլիայի մրցաշարն է, որն արդեն համաշխարհային է: Այստեղ վարկանիշային են համարվում առաջին, երկրորդ եւ լավագույն երրորդ տեղերը: Վերջին վարկանիշային մրցաշարը կկայանա մայիսի 6-8-ը՝ Ստամբուլում: Սա նույնպես համաշխարհային մրցաշար է, որը հնարավորություն կտա Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել քաշային կարգերում միայն առաջին երկու հորիզոնականները զբաղեցնելու դեպքում:

Լ. Ջուլֆալակյանի դիտարկմամբ, մրցաշարերում հայ ըմբիշները պայքարելու են 4 քաշային կարգերում, դրանք 59 կգ, 75 կգ, 85կգ եւ 113 կգ քաշային կարգերն են:

«Մայրցամաքային առաջնությունների վարկանիշային մրցաշարերից հետո, մոտավորապես մարտի կեսերին պարզ կլինի, թե օլիմպիական վարկանիշային մրցաշարերին Հայաստանից որ մարզիկը որ քաշային կարգում հանդես կգա», - ասաց հավաքականի գլխավոր մարզիչը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]