Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Արցախի մասնակցությանը «Պրոդէքսպո- 2016» ցուցահանդեսին

Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Արցախի մասնակցությանը «Պրոդէքսպո- 2016» 
ցուցահանդեսին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՊՐԵՍ: Արցախը 2009 թվականից մասնակցում է Մոսկվայում տեղի ունեցող սննդի բնագավառի «Պրոդէքսպո» ամենամյա մեծ ցուցահանդեսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի ներդրումային հիմնադրամի ՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի, ծառայությունների շուկայում առաջմղման աջակցության ծրագրի պատասխանատու Մարգարիտա Բաղդասարյանը` նշելով, որ փետրվարի 8-12-ը Մոսկվայում անցկացվող ցուցահանդեսին Արցախի մասնակցությունը հիմնականում իրականացվել է Արցախի ներդրումային հիմնադրամի աջակցությամբ: «Միջազգային նշանակության այդ ցուցահանդեսին այս տարի Արցախից մասնակցում են «Արցախ Բիո», «Էլիտ գրուպ», «Արցախ Բերրի», «Արցախ Ֆրութ» և «Կատարո» ընկերությունները»,- նշել է Մարգարիտա Բաղդասարյանը:

Այն հարցին, թե ցուցահանդեսին արցախյան ընկերությունների մասնակցությանն Ադրբեջանի կողմից խոչընդոտելու փորձ եղե՞լ է, Արցախի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչը պատասխանել է, որ չնայած արցախյան ընկերությունների մասնակցությունը Հայաստանի կողմից վերցված տաղավարում ապահովվում է, սակայն ադրբեջանական կողմը ջանք չի խնայում ավելորդ խոչընդոտներ ստեղծելու:

«Այս տարի ևս բացառություն չի եղել։ Բայց, հաշվի առնելով, որ մեր ընկերություններն իրենց արտադրանքի լայն տեսականիով այս պահին իսկ մասնակցում են ցուցահանդեսին, կարծում եմ՝ բոլորի համար ադրբեջանական կողմի ձախողումն ավելի քան ակնհայտ է»,- ասել է Մարգարիտա Բաղդասարյանը: 

Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն, ով այս օրերին ևս գտնվում է Մոսկվայում, անդրադառնալով ցուցահանդեսին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այցելունները մեծ հետաքրքրությամբ ծանոթանում են արցախյան ընկերությունների արտադրանքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]