Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կարեն Ճշմարիտյանը չի բացառում իր հնարավոր պաշտոնանկությունը

 Կարեն Ճշմարիտյանը չի բացառում իր հնարավոր պաշտոնանկությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիայի նախարար Կարեն Ճշմարիտյանը չի բացառում իր հնարավոր պաշտոնանկությունը` նշելով, որ «ոչինչ չի կարելի բացառել»: «Հայաստան-Չեխիա» գործարար համաժողովի բացման արարողությունից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին` Կարեն Ճշմարիտյանը խորհուրդ տվեց հարցը չանձնավորել, այլ դիտարկել քաղաքական անհրաժեշտության տեսանկյունից: «Այս ընթացքում մեր լրահոսն ավելի շատ անձնականացնում է, քան պետք է քաղաքականացի: Ցանկացած այսպիսի գործընթացներում, երբ կա քաղաքական երկխոսություն կամ քաղաքական խնդիրների լուծման անհրաժեշտություն, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել ու պաշտոններն ընկալել ոչ թե անձնավորված, այլ որպես քաղաքական պատասխանատվության, գաղափարական բանակցությունների, մասնագիտական դաշտում առավել ընդգրկվածության առումով, այլ ոչ թե անձի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը:

Նա նկատեց, որ շաբաթվա վերջում քաղաքական իրադրությունում պարզություն կմտցվի, ինչպես նշել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Քաղաքական անհրաժեշտությունը մասնագիտական կարողություններից դուրս է: Ես խորհուրդ կտայի մեր լրատվությանը չանձնականացնել»,-հավելեց Ճշմարիտյանը: «Իսկ ինչով է պայմանավորված ՀՅԴ-ին տրվող ոլորտների ընտրությունը» հարցը Կարեն Ճշմարիտյանը խորհուրդ տվեց հղել Հանրապետականի հետ կոալիցա կազմող ուժին:

Հայաստանի Հանրապետական և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները նախնական համաձայնություն են ձեռք բերել կոալիցիոն կառավարություն կազմելու: Նախնական տեղեկություններով` ՀՅԴ-ն կստանա ոչ միայն նախարարական երեք պորտֆել (ՀՀ էկոնոմիկայի, Կրթության և գիտության, Տարածքային կառավարման), այլ մարզպետի երկու պաշտոն: Նշվում է, որ ՀՅԴ մարզպետներ կնշանակվեն Շիրակի և Արագածոտնի մարզերում: Վերջնական պայմանավորվածությունների մասին քաղաքական ուժերը խոստացել են հայտնել շաբաթվա վերջին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]