Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մանկավարժական համալսարանում բացվեց Ս. Սարգսի տոնին նվիրված երրորդ ցուցահանդեսը

Մանկավարժական համալսարանում բացվեց Ս. Սարգսի տոնին նվիրված երրորդ ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ փետրվարի 11-ին Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում բացվեց Ս. Սարգսի տոնին նվիրված ուսանողական աշխատանքների ցուցահանդես:

Արդեն երկրորդ տարին է, ինչ Ս. Սարգսի տոնակատարությունների շրջանակում կազմակերպվում են ստեղծագործական բուհերի ուսանողների աշխատանքների ցուցահանդես-մրցույթներ: Սա այս տարվա երրորդ ցուցահանդեսն է: Արդեն բացվել են Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի և ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական ցուցահանդեսները:

Ցուցահանդեսում ներկայացված էին ՀՊՄՀ գեղարվեստի ֆակուլտետի ուսանողների 20-ից ավելի աշխատանքներ, որոնցում արծարծվում էր սիրո թեման՝ իր տարբեր դրսևորումներով: «Ուրախ ենք, որ մեծ խանդավառություն կա ուսանողների շրջանում, նրանք ոչ միայն ստեղծագործում, այլև ծանոթանում են Ս. Սարգսի խորհրդին և իրենց ստեղծագործություններով դառնում դրա մի մասնիկը»,- ասաց Երևանի սուրբ երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանը:

Ցուցահանդեսը սկսվեց տերունական աղոթքով, այնուհետեև բոլոր մասնակիցներին շնորհվեցին շնորհակալագրեր: «Այս տարի անցկացվել են դասախոսություններ` Ս. Սարգսի տոնի խորհուրդը ավելի ստույգ և ավելի հասանելի մեկնաբանելու համար: Նախորդ անգամ պատահական աշխատանքները շատ էին, իսկ այսօր հեղինակներն ավելի ճիշտ մոտեցում են ցուցաբերել»,- նշեց Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի կերպարվեստի ամբիոնի վարիչ Փարավոն Միրզոյանը: Ցուցահանդեսը մրցութային է. լավագույն աշխատանքների հեղինակները կարժանան թեմի դրամական պարգևներին:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]