Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նյու Յորքում մեկնարկել Է Բարձր նորաձեւության շաբաթը

Նյու Յորքում մեկնարկել Է Բարձր նորաձեւության շաբաթը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում մեկնարկում Է Բարձր նորաձեւության շաբաթը: Շոուին կմասնակցեն հազարավոր դիզայներներ, ոճաբաններ, մոդելներ եւ փորձագետներ աշխարհի ավելի քան 30 երկրներից, որոնք կփորձեն որոշել առաջիկա 2016 – 2017 թվականների աշուն – ձմեռ տարեշրջանի համար հագուստի ընտրության գլխավոր միտումները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանդիսականներին արդեն իրենց հավաքածուներն են ներկայացրել WARM-ը, VFiles-ը եւ Yves Saint Laurent-ը: Ավելի վաղ Նյու Յորքում տեղի Է ունեցել տղամարդկանց եւ հարսանեկան նորաձեւության շաբաթը: Փորձագետները նշել են, որ մոդա են վերադառնում «կայտառ 90-ականները», երբ միտումը «հանդուգն աղջիկներն» Էին եւ «խուլիգան տղաները»: Իսկ դա նշանակում Է, որ կանայք պետք Է հետեւեն գլխավոր գերակայությանը. հագուստը պետք Է լինի հարմար, բայց ընդգծի մտածողության ազատությունը:    

Ընդամենը Բարձր նորաձեւության շաբաթվա ընթացքում, որը կտեւի փետրվարի 11-ից մինչեւ 18-ը, կներկայացվի հավաքածուների շուրջ 60 ցուցադրություն: Փետրվարի 11-ին տեղի կունենան հիմնական տասը հավաքածուների, այդ թվում իսպանական Desigual առեւտրանիշի եւ նյույորքցի դիզայներ Jаy Godfrey-ի հավաքածուների ցուցադրությունները:

Նորաձեւության շաբաթն առաջին անգամ Նյու Յորքում կազմակարերպվել Է 1943 թվականին՝ հրապարակախոս Էլեոնոր Լամբերտի կողմից: Դրան կհաջորդեն համանման Շաբաթները Լոնդոնում, Միլանում եւ Փարիզում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]