Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիացիների շուրջ 80 տոկոսի կարծիքով՝ իշխանություններն անտեսում են բնակչության կարծիքը

Ֆրանսիացիների շուրջ 80 տոկոսի կարծիքով՝ իշխանություններն անտեսում են բնակչության 
կարծիքը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացիների մեծամասնությունը համոզված Է, որ երկրի իշխանությունները հաշվի չեն առնում իրենց կարծիքը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դա են վկայում այն հարցման արդյունքները, որոնք փետրվարի 10-ին հրապարակվել են Elabe ֆրանսիական սոցիոլոգիական ինստիտուտի կողմից:

Հարցման տվյալներով՝ Ֆրանսիայի քաղաքացիների միայն 20 տոկոսն Է հայտարարել, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ վարչապետ Մանյուել Վալսը «հաշվի են առնում» բնակչության կարծիքը: Դեռ ավելին՝ ֆրանսիացիների միայն 16 տոկոսն Է հավատում, որ պետության եւ կառավարության ղեկավարների գործողությունները համապատասխանում են այն մարտահրավերներին, որոնք ներկայում ծառացած են երկրի առջեւ:

Այսչափ անմխիթար արդյունքները հրապարակվել են այն բանից բառացիորեն մի քանի ժամ հետո, երբ Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն տվեց սահմանադրական բարեփոխմանը, որն իշխանությունների եւ անձամբ նախագահ Օլանդի կողմից նախաձեռնվել Էր Փարիզում նոյեմբերյան ահաբեկչական գործողություններից հետո: Առաջարկված օրինագծերը միտված են ահաբեկչության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելուն:     

Բարեփոխումը ենթադրում Է երկու հանգուցային նորամուծություն՝ Ֆրանսիայի քաղաքացիությունից այն անձանց զրկելու հնարավորությունը, ովքեր մասնակցել են ահաբեկչական գործունեության, եւ Սահմանադրության մեջ կառավարության կողմից երկրում արտակարգ դրություն սահմանելու հնարավորության վերաբերյալ դրույթի ներառումը (ներկայում դրա համար պահանջվում Է նախագահի հատուկ դեկրետը), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]