Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարչապետը ողջունեց լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված Քաղաքաշինության նախարարության նախաձեռնությունը

Վարչապետը ողջունեց լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված Քաղաքաշինության 
նախարարության նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շինարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների որակի բարձացման նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ որոշմամբ առաջարկվում է օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների գնումների գործընթացն իրականացնել պարզեցված ընթացակարգով:

«Բացի այդ, առաջարկվում է, որ մինչև 50 մլն դրամի շինարարական աշխատանքների պարագայում վերը նշված նախագծային աշխատանքներն իրականացնել տեղերում՝ մարզպետարանների կողմից»,«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սարգսյանը: 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունեց քաղաքաշինության նախարարության մոտեցումը և նշեց, որ լիազորությունների ապակենտրոնացումը հնարավորություն է տալիս տարածքային կառավարման մարմիններին իրենց մասնակցությունը բերել նախագծային աշխատանքներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]