1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը երբեք ոչինչ չի անում ինչ-որ կառույցների հաճոյանալու համար կամ նրանց պահանջով. Հրայր Թովմասյան

Հայաստանը երբեք ոչինչ չի անում ինչ-որ կառույցների հաճոյանալու համար կամ նրանց 
պահանջով. Հրայր Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ինքնիշխան պետություն է և միջազգային կառույցների կողմից Սահմանադրական հանրաքվեի հետ կապված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի, ինչպես նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի զեկույցներն ու կակարծիքները տեղավորվում են գործընկերային հարաբերությունների շրջանակում:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Դիտարկմանը, որ Սվիտալսկին կոչ է արել ՀՀ օշխանություններին լուրջ վերաբերվել Սահմանադրության վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում բարձրացված խնդիրներին, առաջարկություններին ու կատարել տնային աշխատանքը, Թովմասյանն արձագանքեց. «Հայաստանն ինքնիշխան երկիր է: Այդ բոլորն, ինչ որ ասում են, գործընկերային հարաբերությունների մեջ են: Երբեք Հայաստանը չի անում ինչ-որ բաներ՝ միայն ինչ-որ կառույցների հաճոյանալու համար կամ նրանց պահանջով: Այդ ամբողջը մեզ է պետք, և այն առաջարկությունները, որոնք արել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, հաշվի առնելով նախորդ ընտրությունների փորձը, պետք է ասեմ, որ հաշվի են առնվել, և Ընտրական օրենսգրքի նախագծում դրանց մեծ մասն իրացված է»,- ասաց Թովմասյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ԺՀՄԻԳ-ի զեկույցին՝ Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ երբ որևէ միջազգային կառույց լայնածավալ դիտորդական առաքելություն չի իրականացնում, այդ դեպքում դժվար է օբյեկտիվ գնահատական անել: Նրա խոսքով՝ ցանկալի է, որ դիտորդական առաքելություններն ավելի մեծ խմբերով լինեն, վերցնեն դիտարկման ավելի լայն շրջանակ: «Այդ պարագայում գնահատականները շատ ավելի օբյեկտիվ կլինեն»,- նկատեց Թովմասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]