Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հանվել է ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված լինելու պահանջը

Հանվել է ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար ընտանիքների անապահովության 
համակարգում հաշվառված լինելու պահանջը

 ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ հանվել է ավանդի դիմաց փոխհատուցում ստանալուհամար ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու պահանջը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության նիստում, մասնավորապես, նշեց. «2016թ. հունվարի 1-ից հետո ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման համար դիմելիս մինչեւ 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու և անապահովության «0» միավորից բարձր միավոր ունենալու պահանջը հանվում է»: Ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը համապատասխանեցվել է «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի բ) ենթակետին, ըստ որի նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը տրված է մինչեւ 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներին, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]