Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ադրբեջանական «Գյունեշլի» հարթակում հրդեհը մարել են երկու ամիս անց

Ադրբեջանական «Գյունեշլի» հարթակում   հրդեհը մարել են երկու ամիս անց

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կասպից ծովում ադրբեջանական «Գյունեշլի» հանքահորի թիվ 10 հարթակում գազի արտահոսքի պատճառով 2015 թվականի դեկտեմբերի 4-ին ծագած հրդեհը Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությանը հաջողվել է մարել երկու ամիս անց:

Ինչպես հաղրդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը` նշելով, որ «անընդհատ եւ անհետաձգելի միջոցառումների արդյունքում հրդեհն ամբողջությամբ վերացվել է 2016 թվականի փետրվարի 10-ին ժամը 19:24-ին»:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` հրդեհի արդյունքում զոհվել են հարթակում գտնվող 63 նավթագործներից 34-ը: Մինչ այժմ հաջողվել է հայտնաբերել զոհված նավթագործներից միայն 12-ի դիակները: Հետաքրքիր է, որ վթարից հետո առաջին հայտարարության մեջ Ադրբեջանի պետական նավթային ընկերութւյան` SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը ԶԼՄ-ներին վստահեցրել էր, որ «ոչ ոք չի զոհվել, եւ բոլորը փրկվել են»: Հարթակում ծագած հրդեհը SOCAR-ին հարյուր միլիոնավոր դոլարների վնաս է պատճառել:

Ադրբեջանում վերջին երեք տարում պարբերաբար վթարները են տեղի ունենում նավթային հարթակների վրա, ինչը վկայում է աշխատանքների ղեկավարման, ինչպես նաեւ անվտանգության ապահովման մեջ լուրջ խնդիրների առկայության մասին: Նման վթար թիվ 441 հարթակում տեղի էր ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 23-ին: Այն ժամանակ զոհվել էր 5 մարդ:

2013 թվականի օգոստոսի 17-ին «Բուլլա դենիզ» նավթահորի թիվ 90 հարթակում տեղի ունեցած հրդեհը արտասահմանյան ընկերությունների օգնությամբ հաջողվել էր մարել երեք ամիս հետո: Մասնագետների կարծիքով` ադրբեջանական նավթային հարթակներում հրդեհներն ու վթարները տեղի են ունենում մարդկային գործոնի` վատ ղեկավարման մեղքով: Նրանք բազմիցս նշել են, որ այդ վթարները ղեկավարության կողմից լրացուցիչ եկամուտ ստանալու, կապիտալ վերանորոգումները հետաձգելու հետեւանք են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]