1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուսական օդուժը վերջին յոթ օրվա ընթացքում զինյալների գրեթե 1,9 հազար օբյեկտ Է ոչնչացրել Սիրիայում

Ռուսական օդուժը վերջին յոթ օրվա ընթացքում զինյալների գրեթե 1,9 հազար օբյեկտ Է 
ոչնչացրել Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում գործող ռուսական ավիախմբի ինքնաթիռները փետրվարի 4-ից մինչեւ 11-ը 510 մարտական թռիք են կատարել եւ ոչնչացրել ահաբեկիչների գրեթե 1,9 հազար օբյեկտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Անցած շաբաթվա ընթացքում՝ փետրվարի 4-ից մինչեւ 11-ը, Սիրիայում գտնվող ռուսական ավիախմբի ինքնաթիռները կատարել են 510 մարտական թռիչք, որոնց ընթացքում ահաբեկչիների 1888 օբյեկտ Է խոցվել Հալեպի, Լաթաքիայի, Համայի, Դեյր Էզ Զորի, Դերայի, Հոմսի, Հասեկեի եւ Ռաքայի նահանգներում»,-ասել Է նա:

Կոնոշենկովի խոսքով՝ «Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիահարվածների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրում»: Մասնավորապես, «Հալեպի նահանգում ոչնչացվել են երկու ազդեցիկ դաշտային հրամանատարներ», նշել Է գերատեսչության ներկայացուցիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]