Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆինանսների նախարարության մարզահամալիրին կից կկառուցվի շախմատի ակադեմիա

Ֆինանսների նախարարության մարզահամալիրին կից կկառուցվի շախմատի ակադեմիա

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն ընդունել է «Հողամաս նվիրաբերելու և ամրացնելու մասին» որոշում: Դրանով դպրոցական ծրագրերով նախատեսված շախմատի դասընթացներն արդյունավետ կազմակերպելու և համապատասխան պայմաններ ստեղծելու նպատակով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջարկությամբ ՀՀ ֆինանսների նախարարության մարզահամալիրին կից կկառուցվի շախմատի ակադեմիա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանն ասաց, որ շախմատի ակադեմիան ժամանակակից չափանիշներին համապատասխան նախագծելու և հարևան շենքերի նկատմամբ քաղաքաշինական նորմատիվատեխնիկական պահանջները բավարարելու համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել մարզահամալիրին կից համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գոտում գտնվող 933,0 քմ մակերեսով հողամասը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]