Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանի և Սլովենիայի ԱԳՆ-ների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ

Հայաստանի և Սլովենիայի ԱԳՆ-ների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուբլյանայում Հայաստանի և Սլովենիայի արտաքին գերատեսչությունների միջև Փետրվարի 9-ին անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական պատվիրակությունը ղեկավարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ սլովենականը՝ ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Թոմաժ Լովրենչիչը: Հայկական պատվիրակության կազմում է եղել Սլովենիայում ՀՀ դեսպան (նստվայրը՝ Հռոմ) Սարգիս Ղազարյանը:

Կողմերը քննարկել են հայ-սլովենական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում արձանագրված առաջընթացը: Անդրադարձ է կատարվել միջկառավարական կառույցներում և խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Դրագոլյուբա Բենչինայի հետ աշխատանքային ճաշի ընթացքում երկուստեք պատրաստակամություն է հայտնվել ամենայն աջակցություն ցուցաբերել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերին ու նախաձեռնություններին, ինչպես նաև ՄԱԿ-ում ու միջազգայինայլ կազմակերպություններում երկու երկրների միջև համագործակցությանը:

ԱԳ նախարարի տեղակալի ղեկավարած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Սլովենիայի պետքարտուղար Յանեշ Լենարչիչի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչող հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հետ կապված խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի մոտեցումներին ու ջանքերին:

Լյուբլյանը այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է նաև Սլովանիայի Ազգային խորհրդի նախագահ Միտյա Բարվարի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]