Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բաքուն ընկղմվել է խավարի մեջ

Բաքուն ընկղմվել է խավարի մեջ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի համաշխարհային գների անկումից եւ դոլարի թանկացումից հետո Ադրբեջանի իշխանությունները տնտեսման միջոցառումներ են մտցրել: Դա անդրադարձել է, մասնավորապես, Բաքվի գիշերային լուսավորության վրա:

Ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ANS հեռուստաալիքը, Բաքուն ընկղմվել է խավարի մեջ:

Տնտեսման միջոցառումներն անդրադարձել են Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցների վրա: Այսպես, Սաբայիլի, Յասամալի, Աբշերոնի  եւ այլ շրջաններում լուսավորությունը, որը նախկինում մինչեւ ուշ գիշեր չէր անջատվում, այժմ անջատվում է երեկոյան 22-ին եւ անգամ ավելի վաղ:

Բաքվի լուսավորության վարչության Սաբայիլի շրջանի բաժնի ղեկավար Շահմուրադ Մամեդովը հաստատել է փաստը` հղում կատարելով տնտեսման անհրաժեշտությանը:

«Ոչ միայն  Սաբայիլի շրջանում, այլ նաեւ ամբողջ քաղաքում այսուհետեւ լուսավորությունը կանջատվի ժամը 22:00-ին», -հեռուստաալիքին ասել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]