Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Hewlett-Packard-ի նախկին ղեկավար Քառլի Ֆիորինան հրաժարվեց Սպիտակ տան համար պայքարից

Hewlett-Packard-ի նախկին ղեկավար Քառլի Ֆիորինան հրաժարվեց Սպիտակ տան համար պայքարից

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Hewlett-Packard ընկերության նախկին ղեկավար Քառլի Ֆիորինան, որը ներկայացնում է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը, որոշում է ընդունել դուրս գալ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար հետագա պայքարից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:

Ֆիորինան խոստացել է «շարունակել ուղեւորությունները երկրում եւ պայքարել այն ամերիկացիների համար, ովքեր հրաժարվում են համակերպվել գոյություն ունեցող կարգերի հետ եւ որոնց համար արդեն անընդունելի է ներկա իրադրությունը»:

Hewlett-Packard-ի նախկին ղեկավարը շատ թույլ աջակցություն է ստացել այս ամսին ավելի վաղ Այովայում եւ Նյու Հեմփշիրում կայացած նախնական ընտրություններում, որտեղ նա հավաքել է ձայների համապատասխանաբար  շուրջ 2 տոկոսը եւ մոտավորապես 4 տոկոսը: Քաղաքական վերլուծաբանները վաղուց էին նշում, որ նա ընտրարշավի հաջող շարունակման շանսեր չունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` Getty


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]