1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրող հայտարարություն է արել

Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրող հայտարարություն է արել

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգներին Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) ոչ ահաբեկչական համարելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«ԱՄՆ-ին ասում ենք, որ PYD-ն ահաբեկչական կազմավորում է: Իսկ ամերիկացի պաշտոնյաները կանգնում ու ասում են, թե «ոչ, մենք այն որպես ահաբեկչական կառույց չենք դիտարկում»... ԱՄՆ, քեզ քանի անգամ ասացինք՝ մե՞զ հետ ես, թե ահաբեկչական PKK-ի և PYD-ի»,- ասել է Էրդողանը:

Անկարայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասսը փետրվարի 9-ին կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Դեսպանից պահանջել են հստակեցնել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբիի հայտարարությունը` կապված Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) հետ: Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ումիթ Յալչընը մտահոգություն է հայտնել Քիրբիի խոսքերի առնչությամբ, որով ԱՄՆ պետդեպի խոսնակը հայտնել էր, թե «ԱՄՆ-ն PYD-ն ահաբեկչական կազմակերպություն չի համարում»: Նա ավելացրել էր, որ այս հարցում Թուրքիայի հետ խորհրդակցությունները շարունակվում են:

Չնայած այս փաստին՝ ԱՄՆ պետդեպի խոսնակը փետրվարի 10-ի ճեպազրույցի ընթացքում լրագրողների ներկայությամբ հայտարարել է, որ հավատարիմ է իր խոսքերին և «ԱՄՆ քաղաքականության մեջ որևէ փոփոխություն այդ հարցում չկա»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]