Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հարավային Կորեան իր քաղաքացիներին տարահանում է Քեսոնի ինդուստրիալ համալիրից

Հարավային Կորեան իր քաղաքացիներին տարահանում է Քեսոնի ինդուստրիալ համալիրից

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետությունն սկսել Է իր քաղաքացիների տարահանումը ԿԺԴՀ-ի հետ համատեղ՝ Քեսոնի ինդուստրիալ համալիրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ռյոնհապ» գործակալությանը:

«Քանի որ Հյուսիսային Կորեան համաձայնություն Է տվել (Քեսոնից) իր քաղաքացիների տարահանման՝ Սեուլի պլանին, հարավկորեացի աշխատակիցները կարող են ազատորեն մտնել համալիրի տարածք եւ դուրս գալ  այնտեղից»,- մեջբերում Է անում  գործակալությունը Կորեայի Հանրապետության միավորման նախարարության ներկայացուցչի խոսքից:  

Փետրվարի 10-ին գերատեսչությունը հայտարարել Էր Քեսոնի համալիրի աշխատանքի դադարեցման մասին՝ ի պատասխան հունվարի 6-ին Փենյանի կողմից միջուկային փորձարկման եւ փետրվարի 7-ին տանող հրթիռի արձակման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]