Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ռոսսելխոզնադզորը» ներողություն է խնդրել ՀՀ-ից ՌԴ արտահանված լոլիկի կալանքի մասին սխալ տեղեկության համար

«Ռոսսելխոզնադզորը» ներողություն է խնդրել ՀՀ-ից ՌԴ արտահանված լոլիկի կալանքի մասին 
սխալ տեղեկության համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Կրասնոդարի երկրամասի եւ Ադիգեյա Հանրապետության  «Ռոսսելխոզնադզորի» վարչությունը ներողություն է խնդրում Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստան արտահանվող լոլիկի խմբաքանակի կալանքի մասին՝ ավելի վաղ տեղադրված տեղեկության համար, համաձայն որի խմբաքանակում հայտնաբերվել էր լոլիկի հարավամերիկյան ցեց: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ Կրասնոդարի երկրամասի եւ Ադիգեյա Հանրապետության  «Ռոսսելխոզնադզորի» վարչության պաշտոնական կայքը, կասկածներ կան, որ խմբաքանակը այլ երկրից էր ուղարկվել կեղծված փաստաթղթերով: 

Այս պահին ստուգվում է փաստաթղթերի իսկությունը: 

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ «Ռոսսելխոզնադզորն» արգելել է ՀՀ-ից ՌԴ Կրասնոդարի երկրամաս 22 տոննա լոլիկի ներմուծումը: Պատճառը տոմատի խմբաքանակում հարավամերիկյան տոմատի ցեցի հայտնաբերումն էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]