Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բելառուսը և Հայաստանը կհամագործակցեն գրքերի փոխանակման ոլորտում

Բելառուսը և Հայաստանը կհամագործակցեն գրքերի փոխանակման ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը և Հայաստանը կհամագործակցեն գրքերի փոխանակման և ազգային լեզուներով հեղինակների գործերը թարգմանելու ոլորտներում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Բելտան, այս մասին հայտնել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ով մասնակցել է Մինսկի 23-րդ միջազգային գրքի ցուցահանդես-տոնավաճառի բացմանը: Նա նշել է, որ հայ և բելառուս հեղինակների գործերը կթարգմանվեն:

Արթուր Պողոսյանը շեշտել է, որ Հայաստանը ցուցահանդես-տոնավաճառին մասնակցում է տասնյակ տարիներ, իսկ այս տարի պատվավոր հյուր է, քանի որ ազգային տաղավարը նվիրված է երկրի անկախության 25-ամյակին: Ներկայացվում են տարբեր ժանրերի գրքեր:

«Բելառուսում մենք ներկայացնում ենք Հայաստանի ամենահին Աստվածաշունչը, որը տպագրվել է 1666-ին»,-ասել է Արթուր Պողոսյանը: Մինսկի 23-րդ միջազգային գրքի ցուցահանդես-տոնավաճառը կտևի մինչև փետրվարի 14-ը: Մասնակցում են հյուրեր 29 երկրներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]