Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շարմազանովն անդրադարձել է Արմեն Աշոտյանի պաշտոնանկության մասին լուրերին

 Շարմազանովն անդրադարձել է Արմեն Աշոտյանի պաշտոնանկության մասին լուրերին

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չմեկնաբանեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության մասին լուրերը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Շարմազանովը նշեց, որ Արմեն Աշոտյանն արդեն հարցազրույց տվել է ու իր ասելիքն ասել է, ինչին ինքն ավելացնելու բան չունի:

«Կարող եմ ասել, որ մեր կուսակցական գործընկերները շարունակելու են իրենց գործունեությունը՝ մեկը մի ոլորտում, մյուսը՝ կուսակցական ոլորտում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Հարցին, թե բացառո՞ւմ է Աշոտյանի պաշտոնանկությունը, Շարմազանովը պատասխանեց, «Եթե Աշոտյանը չի բացառել, ես ինչի՞ համար պետք է բացառեմ»:

Դիտարկմանը, թե նիստից առաջ Արմեն Աշոտյանը լրագրողներին ասել է, որ նրանց հարցերին կպատասխանի Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ խոսնակն այսպես արձագանքեց. «Ես շատ բարձր եմ գնահատում պարոն Աշոտյանին, որ ինձ հանձնարարականներ է տալիս, բայց ինձ հանձնարարականներ տալիս է միայն կուսակցության նախագահը: Եվ կարող եմ ձեզ ասել, որ մենք ունենք նախնական համաձայնություն: Ես արդեն ասել եմ, որ նախնական համաձայնությունը դա վերջնական համաձայնություն չէ»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]