Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն նախնական համաձայնության են եկել կառավարման համակարգում միասին աշխատելու հարցում

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն նախնական համաձայնության են եկել կառավարման համակարգում միասին 
աշխատելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և ՀՅԴ-ն նախնական համաձայնություն ունեն ապագայում կառավարման համակարգում միասնաբար հանդես գալու հարցում: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Նիստի ընթացքում մենք հիմնականում անդրադարձել ենք ՀՅԴ-ի հետ համագործակցության ձևաչափին: Պետք է ասեմ, որ մենք ունենք նախնական համաձայնություն՝ ապագայում Հայաստանի կառավարման համակարգում միասնական աշխատելու հարցում: Իսկ վերջնական համաձայնության մասին դուք կիմանաք մինչև շաբաթվա վերջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Հարցին՝ ի՞նչ պաշտոններ է ստանալու ՀՅԴ-ն, Շարմազանովը կրկնեց, որ համաձայնությունը նախնական է, ուստի այս պահին չի կարող այլ մանրամասներ հրապարակել: «Նախնական բառը նշանակում է, որ դեռ վերջնական համաձայնություն չկա, ուստի, եթե անգամ ես տեղեկություններ ունեմ, չեմ կարող դրանք հրապարակել: Շաբաթվա վերջում դուք ամեն ինչ կիմանաք»,- ընդգծեց նա:

Նա նաև հայտարարեց, որ մամուլում շրջանառվող լուրերի մի մասը համապատասխանում է իրականությանը, մի մասը՝ ոչ: Նա նաև մի փոքր բացեց փակագծերը և ընդգծեց, որ ՀՅԴ-ին տրվելիք պաշտոնների հարցը հիմնականում լուծված է: Շարմազանովը հստակեցրեց, որ բացի նախարարական պորտֆելներից՝ ՀՅԴ-ն կստանա նաև մարզպետի պաշտոններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]