1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քաղաքականությունն ամերիկյան կինոյում՝ «Օսկար»-ին ընդառաջ

Քաղաքականությունն ամերիկյան կինոյում՝ «Օսկար»-ին ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտենում է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա 2016 թվականի փետրվարի 28-ին: Այս տարվա մրցանակաբաշխության ընթացքում կինոակադեմիան ներառել է նաեւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մասին նոր ֆիլմ: Ընդհանուր առմամբ՝ քաղաքականությունը եւ «Օսկար»-ը բավականին սերտ կապված են:

Սթիվեն Սփիլբերգի «Լրտեսական կամուրջը» ֆիմը առաջադրված է «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում: Սցենարը բովանդակային առումով բոլորին հասանելի է ՝ ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Բրուքլին թաղամասում, երեք ամիս ընթացող որոնումներից հետո, ԱՄՆ ԿՀՎ-ն (CIA) ձեռբակալում է սովետական լրտես, գնդապետ Աբելին: Իրականում, լրտեսի կերպարը, ում մարմնավորել է անգլիական շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի դերասան Դեյվիդ  Մարկ Ռայլենս Ուոթերսը, ծագումով անգլիացի Վիլիամ Հենրիխ Ֆիշերն է: Նա ձեռբակալման պահին ներկայացել է, արդեն երկար տարիներ մահացած իր լրտես ընկերոջ անունով , որպես՝ Ռուդոլֆ Աբել:

Սովետական լրտես Աբելը ապրում էր Նյու-Յորք քաղաքի Բրուքլին թաղամասի հյուրանոցներից մեկի 839 սենյակում: Նրան երկար ժամանակ չէին կարողանում գտնել, բայց միամիտ սխալի պատճառով Աբելը հայտնվեց ԱՄՆ ԿՀՎ-ի ուշադրության կենտրոնում, երբ «Բրուքլին Իգլ» թերթ բաժանող տղան մանրեց դոլարը և Աբելը նրան մանրադրամ տվեց, որտեղ կար 5 ցենտ արժողությամբ նիկելապատ դոլար, որի միջին շերտում սովետական գաղտնի ծառայությունները տեղադրել էին կոդավորված թուղթ: Տղան գտնում է թուղթը, և ցույց է տալիս մտաղադրամը  իր ընկերուհուն ՝ ում հայրը այդ ժամանակ ծառայում էր Նյու Յորքի ոստիկանությունում: Հաջորդ օրը նիկելապատ 5 ցենտը և թուղթը հայտնվում են ԱՄՆ ԿՀՎ-ում և փորձագետները պարզում են միայն, որ թղթի պարունակությունը տպված է սովետական տպագրական մեքենայով: ԿՀՎ-ն սկսում է լայնամասշտաբ գործողություններ իրականացնել Բրուքլինում: 1957 թվականին նրանց հաջողվում է գտնել և ձեռբակալել գնդապետ Աբելին: Նա ներկայացավ որպես Ռուդոլֆ Աբել, քանի որ դա ծածկագիր էր ինչը նշանակում էր. «Ինձ բռնել են, բայց ես նրանց ոչինչ չեմ ասի»: Այդ ծածկագիրը կարող էր հասկանալ միայն մի մարդ, ով ղեկավարում էր ամբողջ աշխարհում ոչ լեգալ սովետական լրտեսներին, ում ազգանունը Օռլով էր:

Եթե հիշենք ամերիկյան արտադրության,  2010 թվականի «Սոլթ»  ֆիլմը, որտեղ գլխավոր դերում խաղում է Անջելինա Ջոլին, նա ի սկզբանե ԿՀՎ լրտես էր, ով գերի էր Հյուսիսային Կորեայում, և փոխանակվեց գեներալի հետ: Նրա ԱՄՆ վերադառնալուց օրեր անց Օռլով ազգանունով մի մարդ հայտվում է ԿՀՎ գլխամասում և գաղտնի հանձնարարություն է տալիս ֆիլմի հերոսուհի Էվելին Սոլթին: Օռլովի կերպարը ֆիլմում ներկայացված է, որպես ոչ լեգալ լրտեսների ղեկավար:

Այդ շրջանում քաղաքական ասպարեզում օր օրի թեժանում էին Հյուսիսային Կորեա՝ ԱՄՆ -ի զորքեր մտցնելու հայտարարությունները:

Ամերիկյան կինոակադեմիան 2012 թվականին «Օսկար» մրցանակը հանձնեց  Բեն Աֆլեքի «Գործողութուն «ԱՐԳՈ»  լիամետրաժ ֆիլմին, որպես լավագույն կինոնկար:

2012 թվականին ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց Իրանի նկատմամբ և սպառնում էր ՆԱՏՕ-ի զորքերը մտցնել Իրանի Իսլամական Հանրապետություն:

2015-2016 թվականները նույնպես քաղաքական թատերաբեմում թեժ էին սանկցիաների կիրառումով և իրար հանդեպ մեղադրանքներ ներկայացնելու առումով: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարծես սառը պատերազմի մեջ լինեն: Հետևաբար Գայ Ռիչին նկարահանում է սովետական և ամերիկյան սառը պատերազմի ժամանակաշրջանի լրտեսների մասին ֆիլմը ` «Գործակալներ Ա.Ն.Ք.Լ.»:  

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]