1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԳ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

ԱԳ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փերվարի 10-ին ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական զարգացման հարցերով տեղակալ, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադիր քարտուղար Շամշադ Ախթարին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով տիկին Ախթարին Երևանում՝ նախարար Նալբանդյանն արժևորել է Հայաստանի և Հանձնաժողովի միջև ձևավորված առավել քան քսան տարվա արդյունավետ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ տիկին Ախթարը նշել է, որ հանձնաժողովը կարևորում է անդամ պետությունների ներգրավվածությունը և ակտիվ մասնակցությունը՝ համատեղ ջանքերով առկա խնդիրներին լուծումներ գտնելու հարցում:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների ընձեռած հնարավորությունները, համագործակցությունը տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանային փոխգործակցության հարցեր: Հանդիպման օրակարգում են եղել կայուն զարգացման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները։

Անդրադարձ է արվել դեպի ծով ելք չունեցող երկրներին առնչվող հարցերին։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը տեղեկացրել է, որ դեպի ծով ելք չունեցող երկրների համար Վիեննայի գործողությունների 2014-2024թթ. ծրագրի համապատասխան՝ Հայաստանում ընդունվել է միջոցառումների իրականացման Ազգային ծրագիր։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]