Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պատանի հայ սուսերամարտիկները 8 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Պատանի հայ սուսերամարտիկները 8 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 10  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Քութաիսի քաղաքում անցկացված Լեւան Կիրկիտաձեի անվան սուսերամարտի միջազգային մրցաշարում պատանի հայ մարզիկները նվաճել են 8 մեդալ: Ինչպես  հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀԱՕԿ լրատվության բաժին տեղեկատվության համաձայն, Հայաստանի եւ Վրաստանի սուսերամարտիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Դալաքյան (ճկասուսեր) դարձել է մրցաշարի հաղթող, արծաթե մեդալ է նվաճել Խաչատուր Հարությունյանը:

Նույն ձեւում աղջիկներից հաղթողի կոչմանն է արժանացել Սեդա Գեւորգյանը, փոխչեմպիոն է դարձել Սոնա Պարսամյանը:

Խոցասուսերակիրների պայքարում ոսկե մեդալ է նվաճել Արման Գրիգորյանը, երկրորդ տեղ է զբաղեցրել Ռուբիկ Մնացականյանը, լավագույն եռյակը եզրափակել է Հայկ Բարսեղյանը:

Թրասուսեր ձեւում Էդուարդ Բաղյանը դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր:

Մրցաշարը կայացել է փետրվարի 5-9-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]