Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանը կարևորել է Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի հետ համագործակցությունը

Սերժ Սարգսյանը կարևորել է Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և 
սոցիալական հանձնաժողովի հետ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն փետրվարի 10-ին ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Շամշար Ախթարին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄԱԿ-ի Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանրապետության Նախագահը կարևորել է վերոնշյալ հանձնաժողովի գործունեությունը և մեր երկրի անունից պատրաստակամություն հայտնել զարգացնել այդ կառույցի հետ փոխգործակցությունը:

Նշելով, որ այսօր Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, ինչը էապես խոչընդոտում է տնտեսական զարգացմանը, Սերժ Սարգսյանը կարևորել է միջազգային հանրության կողմից ակտիվ ջանքերի գործադրումը՝ ձևավորելու համընդգրկուն օրակարգ, մշակելու համապատասխան ծրագիր, որն ունակ կլինի արձագանքելու և դիմակայելու այդ մարտահրավերներին: ՀՀ Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է իր համեստ մասնակցությունն ունենալու այդ գործում և մեծապես կարևորել է հանձնաժողովի հետ փոխգործակցությունը՝ որպես քննարկումների լավ հարթակ:

Շամշար Ախթարը, համակարծիք լինելով տարածաշրջանի իրավիճակին ՀՀ Նախագահի տված գնահատականի հետ, ընդգծել է, որ լավատեսորեն է տրամադրված ապագայի նկատմամբ և շնորհակալ է Հայաստանի համագործակցության պատրաստակամության համար:

Նա ներկայացրել է տարածաշրջանում կայուն աճ ապահովելու, այդ նպատակով անհրաժեշտ խթանիչ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ Հանձնաժողովի առաջիկա ծրագրերը՝ կարևորելով տարածաշրջանի երկրների տնտեսական տեսլականը և քաղաքական հանձնառությունները:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների և համագործակցության զարգացումը:

Անդրադարձ է եղել նաև դեպի ծով ելք չունեցող երկրներին վերաբերող հարցերին և այդ համատեքստում՝ ՄԱԿ-ի Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]