Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտնի են հունահռոմեական ոճի հայ ըմբիշների անունները, ովքեր կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Հայտնի են հունահռոմեական ոճի հայ ըմբիշների անունները, ովքեր կմասնակցեն  Եվրոպայի 
առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 10  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը, որը կմասնակցի  մարտի 8-13-ը Ռիգայում կայանալիք Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը: Ինչպես  հաղորդում է  «Արմենպրես»-ը, ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքում առաջնությանը մասնակցելու համար հայտավորած կազմի ընտրության վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը: Նա նշել է, որ այս տարվա Եվրոպայի առաջնությանը, ինչպես եղել է վերջին տարիներին, կմասնակցեն ամբողջական կազմով, սակայն նախորդ տարիների համեմատ որոշ փոփոխություններ կլինեն:

Մասնավորապես՝ առաջին անգամ  աշխարհամասի գլխավոր ստուգատեսում Հայաստանը 66 կգ քաշային կարգում կներկայացնի  Միհրան Հարությունյանը: Եվրոպայի առաջնությունում իր նորամուտը կնշեն նաև երիտասարդների աշխարհի չեմպիոններ Կարապետ Չալյանը (75 կգ), 80 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը և աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, գերծանր քաշային Էդգար Խաչատրյանը:

Լ. Ջուլֆալակյանը տեղեկացրել է, որ Արսեն Ջուլֆալակյանը Եվրոպայի առաջնությանը չի մասնակցի, քանի որ նպատակաուղված  պատրաստվում է օլիմպիական վարկանիշային մրցաշարերին:

Բացի նշվածներից Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաև Ռոման Ամոյանը (59 կգ), Վարշամ Բորանյանը  (71 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85կգ), աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ):

Հիշեցնենք, որ այս օրերին հայ ըմբիշները Բուլղարիայի և Շվեյցարիայի ընտրանիների հետ համատեղ հավաք են անցկացնում Երևանում: Հավաքը կշարունակվի մինչեւ փետրվարի 17-ը: Այնուհետեւ, իսկ փետրվարի 25-ին հավաքականի անդամները կմեկնեն Ստայկի, որտեղ Եվրոպայի առաջնությունից առաջ կանցկացնեն նախապատրաստական վերջին փուլը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]