Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նաթանյահուն խոստացել է անվտանգության պատնեշ կառուցել Իսրայելի բոլոր սահմանների երկայնքով

Նաթանյահուն խոստացել է անվտանգության պատնեշ կառուցել Իսրայելի բոլոր սահմանների երկայնքով

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը երկրի բոլոր ցամաքային սահմանների երկարությամբ անվտանգության պատնեշ կառուցելու բազմամյա ծրագիր Է պատրաստում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ հանդես Է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն:

«Մենք երկրի բոլոր ցամաքային սահմանների երկայնքով անվտանգության պատնեշ կառուցելու բազմամյա ծրագիր ենք պատրաստում, որպեսզի մեզ պաշտպանենք Մերձավոր Արեւելքում»,-ասել Է կառավարության ղեկավարը: Վարչապետի հայտարարությունը տարածել Է նրա դիվանատունը:

Նաթանյահուն ասել Է, թե խոսքն մի ծրագրի մասին Է, որը «միլիարդավոր շեքելներ արժե եւ երկար տարիների ծախսեր կպահանջի»: «Այժմ մենք աշխատում ենք գերակայությունների ցուցակի վրա, որպեսզի աստիճանաբար սկսենք շինարարությունը, բայց այդ ծրագիրը կիրականացվի հանուն Իսրայելի անվտանգության»,-շարունակել Է նա:

«Այն շրջապատում, որում մենք ապրում ենք, պետք Է մեզ պաշտպանենք գիշատիչներից»,-ասել Է Իսրայելի վարչապետը: «Վերջ ի վերջո Իսրայելը, ինչպես ես եմ տեսնում, բոլոր կողմերից կշրջապատվի անվտանգության պարսպով»,-հավելել Է նա:

Իսրայելն ավելի վաղ արդեն պատնեշներ Է կառուցել  Սիրիայի, Եգիպտոսի, Լիբանանի, ինչպես նաեւ Գազայի հատվածի հետ սահմաններին: Զգալի երկարությամբ պատնեշ Է կառուցվել նաեւ Հորդանան գետի Արեւմտյան ափի հետ սահմանի երկայնքով:

2015 թվականին պատնեշի շինարարությունը մեկնարկել Է Հորդանանի հետ սահմանի առաջին 30-կիլոմետրանոց հատվածում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]