Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ալաշկերտ»-ը ոչ ոքի է խաղացել հունգարական «Սորոկսար» թիմի հետ

«Ալաշկերտ»-ը ոչ ոքի է խաղացել հունգարական  «Սորոկսար» թիմի հետ

ԵՐԵՎԱՆ, 10  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը Անթալիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում երկրորդ ստուգողական խաղն է անցկացրել: Ինչպես  հաղորդում է «Արմենպրես»-ը, հայկական թիմի մրցակիցը դարձյալ Հունգարիայի Մերկանտիլ Բանկ Լիգայի ներկայացուցիչ ,Սորոկսար» թիմն էր:

Ինչպես և նախորդ հանդիպման ժամանակ, գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը խաղը սկսել է մարտական կազմով, ապա ընդմիջումից հետո ամբողջովին փոխել է կազմը: Խաղն ընդհանուր առմամբ անցել է մեր ֆուտբոլիստների առավելությամբ: Խաղի 12-րդ րոպեին անկյունային հարվածի խաղարկման ժամանակ Արարատ Առաքելյանը գլխի հարվածով գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը, սակայն մրցավարը դարպասի գրավում չի արձանագրել: Արդյունքում խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 0:0 հաշվով:

Հիշեցնենք, որ նախորդ խաղում «Ալաշկերտ»-ը 2:1 հաշվով հաղթել էր հունգարական «Սիոֆոկ»-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am