Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառավարությունը կօժանդակի «Յուքոմ»-ի նոր ներդրումային ծրագրին

Կառավարությունը կօժանդակի «Յուքոմ»-ի նոր ներդրումային ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը երեք տարով կհետաձգի «Յուքոմ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշման նախագիծը ընդգրկված է կառավարության փետրվարի 11-ի նիստի օրակարգում:

Ներդրումային ծրագրի շրջանակներում «Յուքոմ»-ի նպատակն է կառուցել 4G (LTE) սերնդի բջջային ցանց և հզորացնել առկա 2G/3G ցանցը, ինչը թույլ կտա մատուցել առավել բարձր որակի  և առավել բազմազան հեռահաղորդակցության  ծառայություններ, այդ թվում՝ մինչև 375 Mbps արագությամբ բջջային ինտերնետ, LTE ստանդարտի ձայնային ծառայություններ, Wi-Fi զանգեր, առաջարկել 4-ը 1-ում փաթեթներ: 

Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ակնկալվում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում

Ծրագրերի իրականացման համար ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 18.3 մլրդ դրամի ներդրում, որից մոտ 17.1 մլրդ դրամը սարքավորումներ ձեռք բերելու համար: Արդյունքում հնարավոր կլինի ներդնել մի շարք երկրների արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ:

Ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 340 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016 թվականին` 310, 2017-ին` 322 և 2018-ին` 336 հազար դրամ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]