Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ճապոնիան ԿԺԴՀ-ի դեմ միակողմանի պատժամիջոցներ Է սահմանել հրթիռի արձակումից հետո

Ճապոնիան ԿԺԴՀ-ի դեմ միակողմանի պատժամիջոցներ Է սահմանել հրթիռի արձակումից հետո

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը հայտարարել Է ԿԺԴՀ-ի դեմ խիստ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ ի պատասխան վերջերս գործողության հեռահար շառավղով հրթիռի արձակման, ներառյալ Ճապոնիայի նավահանգիստներում օտարերկրյա այն նավերի մուտքն արգելելը՝ որոնք մինչ այդ այցելել են Հյուսիսային Կորեայի նավահանգիստներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես լրագրողներին հայտարարել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, հետագայում Ճապոնիայի կառավարությունը կքննարկի լրացուցիչ միջոցառումներ՝ կախված ԿԺԴՀ-ի արձանգանքից եւ միջազգային հանրակցության գործողություններից: 

«Կիոդո» գործակալության հաղորդագրության համաձայն՝ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացումը նախատեսում Է այդ երկիր դրամական փոխանցումների սկզբունքային արգելք՝ բացառությամբ  100 հազար իենից (ԱՄՆ-ի 1000 դոլարից պակաս) ոչ ավելի հումանիտար օգնության: Բացի այդ, թույլ չեն տալու Ճապոնիա ժամանել միջուկային եւ հրթիռային տեխնոլոգիաների օտարերկրյա այն մասնագետներին, ովքեր եղել են Հյուսիսային Կորեայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]