Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էրդողանն ու Դավութօղլուն գաղտնի հանդիպել են ամերիկացի հրեաների հետ

Էրդողանն ու Դավութօղլուն գաղտնի   հանդիպել են ամերիկացի հրեաների հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում գաղտնի հանդիպում է ունեցել «ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունների ղեկավարների համաժողով» կազմակերպության ղեկավար Մալքոլմ Հոնլայնի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Jerusalem Post թերթը:

Ըստ թերթի` սիոնիստական պատվիրակությունը Էրդողանի հետ հանդիպումից հետո գաղտնի բանակցություններ է անցկացրել նաեւ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ:

Թուրքական «Միլիեթ» թերթը գրում է, որ այդ հանդիպումները հիմք են տալիս ասելու, որ Թուրքիայ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կառավարությունն աշխատում է վերականգնել Իսրայելի հետ սառեցված հարաբերությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]