Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հազարավոր վիրահատություններ են հետաձգվել Անգլիայում բժիշկների գործադուլի պատճառով

Հազարավոր վիրահատություններ են հետաձգվել Անգլիայում բժիշկների գործադուլի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազարավոր վիրահատություններ են հետաձգվել բուժաշխատողների գործադուլի պատճառով, որ փետրվարի 10-ի առավոտյան սկսվել է Անգլիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

24-ժամյա բողոքի ակցիային մասնակցում են երիտասարդ բժիշկները: Այս կատեգորիային են դասվում այն բժիշկները, որոնց աշխատանքային ստաժը չի գերազանցում տասը տարին: Ընդամենն Անգլիայում այդ բժիշկների թիվը մոտավորապես 55 հազար Է, գործադուլ հայտարարած Մեծ Բրիտանիայի բժշկական ասոցացիայի անդամ են 37 հազար բժիշկներ:

Գործադուլի հետեւանքով հետաձգվել են շուրջ 3 հազար վիրահատություն, բուժընթացներ եւ բժշկական կոնսուլտացիաներ. ցուցաբերվում Է միայն շտապ օգնություն: Ներկայիս գործադուլն արդեն երկրորդն Է. նախորդը տեղի Է ունեցել հունվարի 12-ին:  

Պահպանողականների կառավարությունը խոստացել Է օգնել հիվանդանոցներին շաբաթը յոթ օր այցելուներին ավելի մեծ թվով բժշկական ծառայություններ տրամադրելու հարցում: Սակայն բժիշկներն զգուշանում են, որ երկարաժամկետ հեռանկարում նորամուծություններն այն տեսքով, որով դրանք առաջարկում Է կառավարությունը, բացասաբար կազդեն իրենց աշխատավարձերի վրա եւ չեն երաշխավորում իրենց հավելյալ աշխատանքի վճարումը:

Առողջապահության ազգային ծառայության ղեկավարության հետ Մեծ Բրիտանիայի բժշկական ասոցացիայի (ԲԲԱ) բանակցությունները ձախողվել են: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է ԲԲԱ-ն, «կառավարությունը հրաժարվում Է ողջամիտությունը վեր դասել քաղաքականությունից եւ համաձայնել երիտասարդ բժիշկների աշխատանքի արդարացի պայմաններին, որոնց պակասն առանց այդ Էլ զգացվում Է», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]