Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գործակալ Տիգրան Մկրտչյանը խոսել է երեք ֆուտբոլիստների մասին

Գործակալ Տիգրան Մկրտչյանը խոսել է երեք ֆուտբոլիստների մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործակալ Տիգրան Մկրտչյանի հետ հարցազրույց է հրապարակել ղազախական sports.kz կայքը: Այս մասնագետը ներկայացնում է այն գործակալությունը, որի հաճախորդներն են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելին, Ռոբերտ Արզումանյանը և Արթուր Եդիգարյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հենց այս երեք ֆուտբոլիստների մասին էլ խոսել է Տ. Մկրտչյանը: Անդրադառնալով Մարկոս Պիզելին՝ նա նշել է, որ Սաուդյան Արաբիա տեղափոխված ֆուտբոլիստի գործերը բավական հաջող են ընթանում, եւ նա աստիճանաբար լավ մարզավիճակ է ձեռք բերում, ընտելանում է նոր միջավայրին: «Մարկոսն այնպիսի ֆուտբոլիստ է, որ որտեղ էլ խաղա, կարելի է վստահ լինել, որ կցուցադրի իր հնարավորությունները», -ասել է գործակալը՝ տեղեկացնելով, որ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ ամառ: Սակայն, եթե Մարկոսին ամեն ինչ ձեռնտու լինի, ապա նա մեկ տարի էլ կխաղա թիմում:

Անդրադառնալով «Շախտյոր»-ում հանդես եկող Ռոբերտ Արզումանյանին՝ նա նշել է, որ վերջին  ստուգողական խաղում ավագի թևկապով հանդես գալը վկայում է, որ  մարզիչը նրան վստահում է:  «Կարող եմ մի բան ասել. Ռոբերտն իրեն լավ է զգում, և եթե ստացվի համաձայնության գալ պայմանագրի շուրջ, ապա նա մեկ տարով կմնա Կարագանդայում»,- ասել է Տ. Մկրտչյանը:

Գործակալը խոսել է նաեւ Արթուր Եդիգարյանի եւ Ռումյան Հովսեփյանի՝ «Շախյոր»-ից հեռանալու մասին: Նրա դիտարկմամբ, մարզիչն է կատարել նման ընտրություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]