Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառավարությունը կքննարկի Մարզահամերգային համալիրի վաճառքի պայմանագիրը չեղարկելու հարցը

Կառավարությունը կքննարկի Մարզահամերգային համալիրի վաճառքի պայմանագիրը 
չեղարկելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել գործադիրի 2015 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ամրացված և ՀՀ կառավարության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնելու, օտարելու և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին» որոշման նախագիծ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը ընդգրկված է կառավարության փետրվարի 11-ի նիստի օրակարգում:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ՀՀ ՊՆ-ն պետք է լուծի «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության 2015թ. օգոստոսի 13-ի N 935-Ա որոշման համաձայն «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել:

Որոշման նախագծի ընդունումը 2016 թվականի ՀՀ պետական բյուջեում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]