Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քանյե Ուեսթը պատրաստվում Է մանկական հագուստ կարել

Քանյե Ուեսթը պատրաստվում Է մանկական հագուստ կարել

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը՝ Քիմ Քարդաշյանի ամուսինը, որոշել Է հագուստի շարք ստեղծել երեխաների համար: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WWD-ին, հենց այս մտահղացումն Է լինելու նրա նոր հավաքածուի՝ Yeezy Season 4-ի հիմքում: Թե հատկապես ինչ մոդելներ են տեղ գտնելու շարքում եւ երբ Է այն ներկայացվելու, արտիստը չի ճշտել:

Դիզայների կարիերան Ուեսթն սկսել Է 2015 թվականին adidas Originals-ի հետ համագործակցությամբ: Նա արդեն թողարկել Է հագուստի երեք հավաքածու:

Քանյե Ուեսթը ելույթներն սկսել Է 2000-ական թվականներին: Արտիստի հաշվին գրանցված Է ավելի քան 21 մլն սկավառակ եւ 66 մլն օրինականորեն ներբեռնված ալբոմ: Երգիչն արժանացել Է «Գրեմմի»-ի 21 արձանիկի եւ այդ պարգեւի համար անվանակարգվել Է 53 անգամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]