Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԽԽՎ հակահայկական բանաձևը չի կարող որևէ ազդեցություն ունենալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վրա

ԵԽԽՎ  հակահայկական բանաձևը չի կարող որևէ ազդեցություն ունենալ ԼՂ հիմնախնդրի 
կարգավորման բանակցությունների վրա

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ-ում ընդունված հակահայկական բանաձևը որևէ կերպ չի կարող ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վրա:

 Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում կազմակերպված քննարկմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Նման բանաձևերը որևէ կերպ չեն կարող ազդեցություն ունենալ հիմնահարցի կարգավորման բանակցությունների վրա: Եվ պետք էլ չէ մտածել, որ միայն իրավական մեթոդներով հնարավոր է հասնել արցախյան հիմնահարցի կարգավորմանը: Հիմնախնդրի կարգավորման գործընթացում կարևոր նշանակություն ունեն ռազմաքաղաքական, տնտեսական գործոնները: Իսկ այդպիսի բանաձևերի ընդունումը կամ չընդունումը որևէ ազդեցություն ու նշանակություն ունենալ չի կարող»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

Քաղաքագետը չհամաձայնեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքի հետ, թե Ադրբեջանը տարբեր կառույցներում հակահայկական բանաձևեր է նախաձեռնում, որովհետև ցանկանում է հղումների դաշտ ստեղծել՝ հետագայում ռազմական գործողությունների համար հիմնավորումներ գտնելու համար: Նա ընդգծեց, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսում ոչ թե նրա համար, որ չի կարողանում հիմնավորում գտնել դրա համար, այլ ռազմաքաղաքական իրողությունն է նրան կանխում: «Ես վստահ եմ, որ երբ Ադրբեջանը վստահ լինի, որ ռազմաքաղաքական ու քաղաքական իրողությունն իր համար նպաստավոր է, նա կսկսի ռազմական գործողություններ: Իսկ հիմնավորում գտնել նրանք այսպես թե այնպես կկարողանան»,- ասաց քաղաքագետը:

Քաղաքագետը համաձայն չէ նաև հնչող տեսակետի հետ, թե ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն էլ պետք է նախաձեռնող լինի և հակաադրբեջանական զեկույցներ նախաձեռնի: Նրա խոսքով՝ իրականում նման զեկույցները կամ բանաձևերը չեն կարող էական ազդեցություն ունենալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար: «Եթե նման նախաձեռնությունները պետք է որևէ դրական փոփոխության չհանգեցնեն, ապա ես անիմաստ եմ համարում, որ Հայաստանը փորձի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը դուրս բերել ԵԱՀԿ մինսկի խմբի շրջանակից ու այլ հարթակներում քննարկել: Այլ բան է, եթե մենք համոզված լինենք, որ նման նախաձեռնությունները կարող են որոշակի դրական փոփոխությունների հանգեցնել»,- հավելեց Մինասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am