Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նոր դաշնամուրի փորձարկման պատիվը վստահվեց Արմեն Բաբախանյանին

 Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նոր դաշնամուրի փորձարկման պատիվը վստահվեց Արմեն 
Բաբախանյանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նոր ռոյալ ունի: Shigeru Kawai ապրանքանիշի նոր գործիքը նվագելու պատիվը վստահվեց ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան, դաշնակահար Արմեն Բաբախանյանին:

«Այս դահլիճը բոլորիս համար դարձել է տուն: Մենք միշտ շատ մեծ ուրախությամբ ելույթներ ենք ունենում այս միջավայրում: Այսօր յուրահատուկ օր է: Հայաստանում մենք ունենք խնդիրներ, բայց դրանք կամաց-կամաց լուծվում են, իրոք բացառիկ է, որ այս բեմում նոր դաշնամուր կա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արմեն Բաբախանյանը` հատուկ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր աջակցել են գործիքի ձեռքբերմանը:

Արմեն Բաբախանյանը նոր գործիքով կատարեց Կոմիտասի, Աբրահամյանի գործերից: «Փայլուն գործիք է, տա Աստված` այսպիսիք հնարավորության դեպքում շատ ունենանք»,-շեշտեց նա:

Թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն էլ շեշտեց, որ մշակութային օջախը փետրվարի 10-ին հյուրընկալում է պատանի տաղանդավոր երաժիշտներին:

«Ռոյալի համար պետք է շնորհակալություն հայտնենք աջակիցներին`«Փյունիկ» հիմնադրամին և Ճապոնիայի դեսպանին: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին»,-նշեց Նիկոլայ Կոստանդյանը:

Այնուհետև թանգարան-ինտիտուտում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» մասնակիցների համերգը: Նրանց կատարմամբ հնչեցին Շոպենի, Վենյավսկու, Հայդնի, Սկրյաբինի, Կոմիտասի, Բրամսի գործերը:

Ծրագիրը նպատակ ունի բացահայտել և աջակցել 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ-կատարողներին «Դաշնամուր», «Ջութակ» և «Թավջութակ» մասնագիտություններում: Այն ներառում է միջոցառումների համալիր շարք, որի իրականացումը կնպաստի միջազգային ասպարեզում հայ կատարողական արվեստի մրցունակության ապահովմանն ու դասական կատարողական արվեստի ոլորտում բնականոն սերնդափոխության հիմքերի ապահովմանը: Ծրագրի բոլոր մասնակիցների համար խորհրդատուների և հրավիրյալ մասնագետների միջոցով իրականացվում են մասնագիտական խորհրդատվություններ: 15 պատանի երաժիշտներ ներգրավվել են շուրջ 100 տարբեր միջոցառումներում: Նրանցից շատերն արժանացել են հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկրի կոչման: 

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]