Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանի ստորաբաժանումները առաջադրանքների կատարման քննություն են հանձնում

Հայաստանի ռուսական ռազմակայանի ստորաբաժանումները առաջադրանքների կատարման քննություն են հանձնում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զորքերի (ուժերի) մարտական պատրաստության հանկարծական ստուգման շրջանակներում սկսվել են ստուգողական պարապմունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են օկրուգի մամուլի ծառայությունից, մոտոհրաձգային, տանկային, հրետանային, զենիթային եւ հատուկ ստորաբաժանումները հանձնում են մարտավարական, հատուկ-մարտավարական, կրակային պատրաստության նորմատիվներ:

«Ստուգողական պարապմունքների հիմնական նպատակը, որոնք տեղի են ունենում «Կամխուտ» եւ «Ալագյազ»  բարձրլեռնային զորավարժարաններում, «Էրեբունի» ռազմական օդանավակայանում եւ պահապան ուղեկալներում, լեռնային տեղանքի բարդ պայմաններում մարտական առաջադրանքները հաջողությամբ կատարելու ստորաբաժանումների պատրաստության գնահատումն Է»,- ասված Է հաղորդագրության մեջ: ՝  

Ստուգողական պարապմունքների անցկացման ընթացքը հսկում են անօդաչու թռչող ապարատների անձնակազմերը՝ հետախուզության «Նավոդչիկ-2» եւ «Օռլան-10» արդի համալիրների օգտագործմամբ:    

Պարապմունքներն անցկացվում են օրվա ցերեկային եւ գիշերային ժամերին ծովի մակերեւույթից 800-ից մինչեւ 2,5 հազար մետր բարձրության վրա, Էքստրեմալ կլիմայական պայմաններում, երբ օդի ջերմաստիճանը ցածր Է Ցելսիուսի մինուս 20 աստիճանից, իսկ քամու պոռթկումները վայրկյանում հասնում են ավելի քան 15 մետրի:

Ռուսական ռազմակայանը մարտական պատրաստության բարձրագույն աստճանի փոխադրելու հանկարծական ստուգման միջոցառումների ընթացքում ստուգվել են նախատեսված առաջադրանքների կատարման ժամանակ ստորաբաժանումների եւ շտաբների համատեղ գործողությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]