Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ դպրոցներում հայտարարվել է Հայոց ցեղասպանության թեմայով էսսեների մրցույթ

ԱՄՆ դպրոցներում հայտարարվել է Հայոց ցեղասպանության թեմայով էսսեների մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ավագ դպրոցներում և քոլեջներում հայտարարվել է Հայոց ցեղասպանության թեմայով էսսեներ մրցույթ` աջակցելու 2016 թվականի ապրիլի 24-ին Նյու Յորքի Թայմս Սքուերում Մեծ եղեռնի 101-րդ տարելիցի միջոցառմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է MassisPost-ը:

Միջոցառման կազմակերպիչներն են «Վարդանի ասպետներ և դուստրեր» (Knights & Daughters of Vartan), միջազգային «Առերեսվելով պատմությանն ու ինքներս մեզ» (Facing History and Ourselves) և Հայկական եղբայրական կազմակերպությունը (Armenian fraternal organization) կազմակերպությունները:

Հաղթողներին կորոշի նախապես ընտրված ժյուրին: Նախատեսվում է, որ մրցանակային առաջին տեղը զբաղեցրած անձը կստանա 300 ԱՄՆ դոլար պարգև, 2-րդ տեղը զբաղեցրածը` 200 ԱՄՆ դոլար և 3-րդ տեղը զբաղեցրած անձը` 100 ԱՄՆ դոլար: Հաղթողների անունները կընթերցվեն ապրիլի 24-ին Times Square-ում, որտեղ նրանց կտրվի նաև հնարավորություն կարդալ իրենց ստեղծագործությունները:

Էսսեներն ընդունվում են [email protected] հասցեով մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]