Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ակնկալվում է ներդնել ներառական համակարգ միջին մասնագիտական հաստատություններում

Ակնկալվում է ներդնել ներառական համակարգ միջին մասնագիտական հաստատություններում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազակերպություններն ակնկալում են նախնական և միջին մասնագիտական հաստատություններում մատչելիության ապահովում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին «Մենք կարող ենք» հասարակական կազմակերպության նախագահ Արմինե Սահակյանը նշեց, որ դպրոցն ավարտելուց հետո հաշմանդամություն ունեցող երեխան խնդրի առաջ է կանգնում:

«Երեխաները գնում են դպրոց, սովորում են, բայց ի՞նչ են անելու դպրոցից հետո, դա մի մեծ հարց է բոլորիս համար: Ո՞ւր գնան, կա՞ հարմարեցված հաստատություն, որտեղ կլինեն մասնագետներ, ասենք, մտավոր խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատելու համար: Հաշմանդամություն ունեցող անձի համար մեծ հարց է նաև աշխատանք ունենալը: Այդ ամբողջը շղթա է: Տեսեք, մանկապարտեզի հատվածը բաց է մնում, գալիս է  դպրոցի փուլը, որտեղ շատ լավ ներառական միջավայր է, և այդտեղ շղթան ավարտվում է: Դպրոցն ավարտած երեխայի ծնողը խնդիրների հետ մնում է միայնակ»,-ասաց Արմինե Սահակյանը:

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ կա ուսումնարան, որը հարմարեցված է  հաշմանդամություն ունեցող անձանց համար:

«Այդտեղ  բավական թվով երեխաներ են սովորում: Ասեմ, որ ուսումնարանները աջակցություն են ստանում միջազգային կազմակերպություններից: Ուսումնարաններում աշխատանքներ են տարվում թե բովանդակային, թե շենքային պայմանների հարամարվետության տեսանկյունից: Եթե շենքը վերանորոգվում է, ուրեմն այն հասանելի պետք է լինի բոլորին, եթե ծրագրային բովանդակությունն է փոխվում, ուրեմն դա նախատեսված պետք է լինի բոլորի համար: Այս մոտեցումն առկա է Կրթության և գիտության նախարարության գործունեությունում»,-ասաց Նարինե Հովհաննիսյանը:

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք»-ի տնօրեն Զարուհի Բաթոյանն ավելացրեց, որ Երևանի և մյուս մարզերի քոլեջներում տարբեր ծրագրեր են իրականացվում, բայց դրանք առանձին ծրագրեր են: Խոսքը վերաբերում է միջին մասնագիտական հաստատություններում ներառական համակարգ ձևավորելուն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]