Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մեքսիկայի Վերակրուսի նահանգում առեւանգված լրագրողուհուն սպանված են գտել

Մեքսիկայի Վերակրուսի նահանգում առեւանգված լրագրողուհուն սպանված են գտել

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկացի լրագրողուհի Անաբել Ֆլորես Սալասարին, որին փետրվարի 8-ին Վերակրուսի նահանգում զինված մարդիկ առեւանգել Էին իր տնից, անհետացումից մեկ օր անց սպանված են գտել: Ինչպես փետրվարի 9-ի երեկոյան հայտնել Է տարածաշրջանի դատախազությունը, 32-ամյա կնոջ մարմինը գտել են հարեւան Պուեբլայի նահանգի Կուանոպալան – Օախակա մայրուղու շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերատեսչության հայտարարության մեջ նշված Է, որ Ֆլորեսի հարազատները ճանաչել են նրան:

Լրագրողուհու սպանության փաստով, որը համագործակցում Էր երկու տարածաշրջանային հրատարակությունների հետ, հարուցվել Է քրեական գործ: Դատախազության աշխատակիցները ձեռնամուխ են եղել պատահարի հանգամանքների հետաքննությանը: Երկու փոքր երեխաների մոր նկատմամբ դատաստանի որեւԷ վարկած առայժմ չի հրապարակվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]